Փաշինյան. «Մեյմանդարի» շուկայում երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ
Քաղաքական
10:31 03/06/2020
Հայաստան

Փաշինյան. «Մեյմանդարի» շուկայում երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ

«Մեյմանդարի» շուկան փակված է։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,- հայտնել է Ն.Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում էին փակել, սակայն գյուղացիներն ընդդիմանում են։ Նշվում է, որ կա պարետի որոշում, պետք է շուկան մեկ օրով փակել, ախտահանման աշխատանքներ կատարել։ Գյուղացիները դժգոհությունէին հայտնում, քանի որ, իրենց խոսքով, չգիտեն ինչ անեն իրենց ապրանքը, այն կփչանա։ 

Placeholder
Փաշինյան. «Մեյմանդարի» շուկայում երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ