ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի նկատմամբ թվային տեխնոլոգիաների ծառայության հարկման հնարավորությունը
Տնտեսություն
20:00 03/06/2020
Տարածաշրջան

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի նկատմամբ թվային տեխնոլոգիաների ծառայության հարկման հնարավորությունը

ԱՄՆ-ն իրականցնում է մի ուսումնասիրություն, որի նպատակն է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բրազիլիայի և բազմաթիվ այլ երկրների նկատմամբ թվային տեխնոլոգիաների հարկեր սահմանելը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Թուրքական կայքերի փոխանցմամբ այս ուսումնասիրության արդյունքում հնարավոր է , որ ի վնաս նշյալ երկրների հարկման որոշում կայացվի, ինչը կհանգեցնի միջազգային առևտրի բնագավառում լարումների և անհամաձայնությունների։

Այս  քայլն իրականացվում է Google, Facebook, Twitter և նմանատիպ այլ կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց հարկեր ստանալու նպատակով։

ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչ  նշել է, որ բազմաթիվ երկրենր ԱՄՆ-ի նկատմամբ անարդարացի հարկային քաղաքականություն են վարում և իրենք էլ պատրաստ են հակաքայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։   

Placeholder
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի նկատմամբ թվային տեխնոլոգիաների ծառայության հարկման հնարավորությունը