Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 515 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 15 հիվանդ, որից 3, ըստ առողջապահության նախարարության՝ «այլ հիվանդություններից»։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 27 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ըստ ԱՆ-ի՝ նախորդ օրը արձանագրվել է «մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է»:
Այսպիսով, հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10524 դեպք, որոնցից 3454-ն` առողջացած, 229-ը` մահվան ելքով, որից 59-ը՝ այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 61650 թեստավորում: