Տիգրան Աբրահամյան. Ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում, կախված է, թե ինչպես դուրս կգանք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից
Քաղաքական
13:15 03/06/2020
Տարածաշրջան

Տիգրան Աբրահամյան. Ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում, կախված է, թե ինչպես դուրս կգանք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից

Կորոնավիրուսով ստեղծված իրավիճակում պատերազմի հնարավոր վերսկսկման հնարավորությունը ռեալ գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչ իրական վիճակ է Ադրբեջանում։  Նման կարծիք հայտնեց Արցախի նախկին նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր նախագահ Տիգրան Աբրահամյանը 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ։

«Պետք է անել ամեն բան, ոչ միայն արագ կանխելու վարակի տարածումը, այլև սովորական ռիթմին հնարավորինս շուտ վերադառնալ, քանի որ այս իրավիճակից է կախված, թե ինչ հնարավոր ակտիվացումներ կունենա Ադրբեջանը։ Այսինքն, տարածաշրջանային կայունությունը նաև կախված է այն բանից, թե ստեղծված իրավիճակից ով ավելի շուտ դուրս կգա և շահած դուրս կգա տնտեսական, քաղաքական ու ռազմական առումներով։ Հենց դրանից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում»,-ասաց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում, կախված է, թե ինչպես դուրս կգանք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից