Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է առաջիկա մրցումների վերսկսման մասին
Սպորտ
19:41 04/06/2020
Աշխարհ

Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է առաջիկա մրցումների վերսկսման մասին

Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան (BWF) ներկայացրել է առաջիկա օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերի թարմացված համակարգը։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 

Որակավորման մրցումները կվերսկսվեն 2021թ․ հունվարի 4-ին և կավարտվեն մայիսի 2 –ին։ Մասնակիցների վերջնական ցանկը կհրապարակվի մայիսի 4-ին: ՄՕԿ-ն արդեն հաստատել է փոփոխությունները:

Մարզահանդեսին կմասնակցեն 172 բադմինթոնիստներ։ Տղամարդկանց և կանանց մենախաղերում հանդես կգա 38-ական  մարզիկ-մարզուհի, 16-ական՝ զուգախաղերում և խառը զուգախաղերում :

Ուղեգրի արժանանալու համար յուրաքանչյուր մարզիկ առնվազն պետք է մասնակցի որակավորման երեք մրցաշարի: 

Placeholder