Արմավիրում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 12 դեպք է գրանցվել
Առողջություն
13:28 04/06/2020
Հայաստան

Արմավիրում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 12 դեպք է գրանցվել

Արմավիրի մարզում հունիսի 4-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Կա 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած: Կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: Տվյալները հրապարակել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ 

«Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»,-արմավիրցիներին դիմել է մարզպետը:

Հիշեցնեն՝ հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսով հիվանդների մահվան 244 դեպք է գրանցվել, որից 68-ը, ըստ նախարարության, այլ հիվանդությունների պատճառով։

 

Placeholder
Արմավիրում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 12 դեպք է գրանցվել