Արցախի նախագահը ցավակցել է Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին
Մշակույթ
10:05 04/06/2020
Հայաստան

Արցախի նախագահը ցավակցել է Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին` նրա մահվան կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հեռագրում ասված է.

«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով ականավոր գրող, հրապարակախոս, լրագրող, մտավորական ու քաղաքացի Մաքսիմ Հովհաննիսյանի մահվան բոթը:

Մաքսիմ Հովհաննիսյանն իր շոշափելի ավանդն է ունեցել Արցախյան շարժման կազմակերպման պատասխանատու գործում. նա արցախահայության հույզերն ու ձգտումներն էր արտահայտում մեզ համար բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցում ու զորակցում եմ հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա բեղմնավոր գրչի բազմահազար երկրպագուներին:

Մեծ մտավորականի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում»:

Placeholder
Արցախի նախագահը ցավակցել է Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին