Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղավորներին պատժելու խնդրագիրը դարձել է Change.org ծառայության պատմության մեջ ամենահայտնին։ Դիմումը հավաքել է ավելի քան 15 միլիոն ստորագրություն, և սա դեռ վերջը չէ։ Մարդիկ շարունակում են միանալ պահանջին։
360tv.ru-ի հաղորդմամբ, դիմումն առաջինը տեղադրել է Change.org-ում ԱՄՆ 15-ամյա մի բնակչուհի: Առ-ցանց խնդրագրով աղջիկը դիմել է Մինեապոլիսի քաղաքապետին և շրջանային դատախազին և պահանջել պատժել ոստիկաններին, որոնք կապ են ունեցել սևամորթ ամերիկացու մահվան հետ։
Երեք օրում գրառումը գրեթե 6 միլիոն ստորագրություն էր հավաքել, իսկ աժմ արդեն անցել է 15 միլիոնից։
Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել է ոստիկանական գործողությունների հետևանքով մայիսի 25-ին։ Դրանից հետո ամերիկյան քաղաքներում սկսել են բողոքի ցույցեր և անկարգություններ, որոնց ընթացքում արդեն 11 մարդ է մահացել։