Մենք հատել ենք շուրջ 22 000  ստուգողական այցերի շրջանակը.Արթուր Ասոյան
Տնտեսություն
20:07 05/06/2020
Հայաստան

Մենք հատել ենք շուրջ 22 000 ստուգողական այցերի շրջանակը.Արթուր Ասոյան

Բոլորս պետք է գիտակցենք, որ նորմերի պահպանմաբ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի:  Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում  ասաց  Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ անդրադառնալով տեսչական մարմինների աշխատանքին:

Նրա խոսքով՝ հունվարի 24-ից ի վեր  ուժեղացված աշխատանքներ են տարվում սահմանային անցակետերում, նաև լածնածավալ գործողություններ են տնտեսվարողների մոտ:

«Մենք հատել ենք շուրջ 22 000  ստուգողական այցերի շրջանակը: Սա մեծ ծավալ է, որի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարող սուբյեկտի գործողություն: Միայն այսօրվա դրությամբ  ունեցել են 796 ստուգում,որոնցից կասեցվել է 220-ի գործունեությունը: Դրանք հիմնականում այն  տնտեսվարողներն են, որոնք  գործունեությունը սկսել են ծավալել վերջերս ՝ հանրային սննդի կետեր, հանրային տրանսպորը և այլն:Իսկ այն տնտեսվարողները , որոնք  ի սկզբանե գործել են, որոշակի առումով այս թվերի մեջ բարելավումներ ունենք:  Ստացվում է այնպես, որ բիզնեսը շատ արագ արձագանքում է և միայն այդ կանոնների պահպանմամբ կարող ենք շարունակել բնականոն գործունեույունը և չգնալ տոտալ փակումների»,-ասաց Արթուր Ասոյանը: 

Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը ևս նշեց, որ պետք է սովորել  ապրել այս իրավիճակում ՝ կանոնները պահպանելով, քանի որ դրանք սահմանվել են բոլորի համար և ենթակա են անխտիր կատարման:

Placeholder
Մենք հատել ենք շուրջ 22 000 ստուգողական այցերի շրջանակը.Արթուր Ասոյան