Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
Հասարակություն
09:25 05/06/2020
Հայաստան

Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

Երևանյան ռեստորաններից մեկն ապատեղակատվություն է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուրը։

««Ընդհատակյա հարսանիքներ» Հայաստանում»,- գրել էր Նիկոել Փաշինյանն ու հրապարակել օգտատերերից մեկից ստացած ինֆորմացիան։

«Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունն ի պատասխան,  հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն:

«Մեր համալիրը խստիվ պահպանում է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ լինելուն:

Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը»,-թե վարչապետի գրառման ներքո, թե ռեստորանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է այս հաղորդագրությունը։

Placeholder
Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել