Հիդրօքսիքլորոքին՝ հիմա այո, թե ոչ
Առողջություն
11:20 05/06/2020
Աշխարհ

Հիդրօքսիքլորոքին՝ հիմա այո, թե ոչ

Ուսումնասիրության հեղինակներից երեքը, որոնք պարզել էին, որ մալարիայի դեմ  հիդրօքսիքլորոքին դեղամիջոց ընդունելը կարող է մեծացնել մահվան ռիսկը COVID-19 հիվանդների մոտ, նախօրեին հետ են կանչել իրենց ուսումնասիրությունը։ Այս մասին գրում է Euronews-ը։

Ուսումնասիրությունը, որը լույս է տեսել մայիսի 22-ին Lancet բժշկական ամսագրում, հանգեցրեց հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը COVID-19-ի դեմ օգտագործելու մի քանի կլինիկական փորձարկումների դադարեցմանը։

Lancet-ի հայտարարության մեջ ասում է, որ հեղինակները «չեն կարողացել ամբողջացնել Surgisphere (ամերիկյան առողջապահական վերլուծական ընկերություն) ընկերության կողմից տրված տվյալների ուսումնասիրությունը՝ անկախ վերլուծության համար, որը կամրապնդեր իրենց վերլուծությունը»:

«Արդյունքում նրանք եզրակացրել են, որ այլևս չեն կարող երաշխավորել առաջնային աղբյուրների ճշգրտությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Placeholder
Հիդրօքսիքլորոքին՝ հիմա այո, թե ոչ