Օլիմպիական խաղեր. Ուղեգրեր ստացած մարզիկների թվում է Արթուր Դավթյանը
Սպորտ
19:31 05/06/2020
Հայաստան

Օլիմպիական խաղեր. Ուղեգրեր ստացած մարզիկների թվում է Արթուր Դավթյանը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան /FIG/ հրապարակել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի խաղարկման վերափոխված համակարգը։ Ընտրության ժամկետը  երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 29-ը: Դա վերաբերում է սպորտային, գեղարվեստական մարմնամարզության  և ցատկացանցի մրցումներին: Նոր տարբերակը հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն։

ՀԱՕԿ հաղորդմամբ, փոխվել է մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մասնակցել 16-ից ոչ ցածր տարիք ունեցողները:

Տոկիոյի խաղերը 2021 թ․ տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005թ․  ծնված մարզիկները մասնակցության իրավունք կունենան։

Հաստատվել են այն բոլոր մարմնամարզիկների անունները, ովքեր արդեն նվաճել են խաղերի մասնակցության ուղեգրեր։ Նրանց թվում է երևանցի Արթուր Դավթյանը։

Մնացած տեղերը կխաղարկվեն նշանակված վարկանիշային մրցումներում:

 

Placeholder
Օլիմպիական խաղեր. Ուղեգրեր ստացած մարզիկների թվում է Արթուր Դավթյանը