Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը կվճարի ԱՄՆ-ում ոստիկանների գործողությունների հետևանով մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի 16-ամյա դստեր քոլեջի վարձը։ Նա աղջկա համար հատուկ հիմնադրամ է ստեղծել։
Նա 2 միլիոն է փոխանցել բարեգործական կազմակերպությանը, որը կապված է բռնության զոհերին օգնելու հետ, մասնավորապես, Ջորջ Ֆլոդյի ազգականների համար։ Ուեսթը խոստացել է վճարել նաև իրավաբանական ծախսերը։ News.ru-ի հաղորդմամբ, նա խոսքերը ներկայացրել է ABC News-ը։
Երաժիշտը խոստացել է օգնել աֆրոամերիկացիների ընկերություններին Չիկագոյում, որտեղից ծնունդով ինքն է։
Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին ոստիկանական գործողությունների հետևանքով։