Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ութ տարվա դադարից հետո կայացել է Սիրիայի օդանավային ընկերության առաջին թռիչքը Երևան
Այսօր ութ տարվա դադարեցի հետո Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է հասել սիրիական օդանավային պետական ընկերության առաջին օդանավը։ «Արևելքի» հաղորդմամբ, այս մասին գրել է սիրական «Սանա» լրատվականը։ Այդ թռիչքով 150 ուղևոր ժամանել է Երևան։
Նշվում է, որ առաջիկայում Հալեպի միջազգային օդանավակայանը նույնպես կներգրավի Հայաստան-Սիրիա փոխադրումների ընդհանուր ծրագրի մեջ։
«Նշենք, որ Սուրիոյ դէպքերու ծաւալումէն ետք Երեւան-Դամասկոս օդային կապ երկար ատենով մնացած էր փակ եւ աւելի ուշ այն սկսած էր իրականացուիլ անհատական ընկերութիւններու ճամբով, որոնց ամէնէն ճանչցուածը կը համարուի ՝ Sham Wings օդային փոխադրութեան ընկերութիւնը»,- գրել է «Արևելքը»։