Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 596 նոր դեպք և 45 առողջացած։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 8 մարդ, որից մեկը՝ «այլ հիվանդության պատճառով»։ Ընդհանուր առմամաբ, մահացել է կորոնավիրուսով հիվանդ 252 մարդ, որից 69-ը, ըստ ԱՆ-ի մեկնաբանության՝ «այլ հիվանդություններից»։
ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են. «պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է:
Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում»: