Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մեկ օրում 15 քաղաքացի է մահացել
Աշխարհում
15:42 06/06/2020
Աշխարհ

Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մեկ օրում 15 քաղաքացի է մահացել

Նախորդ մեկ օրվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է տասնհինգ քաղաքացի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբին։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում հիվանդության հետևանքով մահացել է 9,580 քաղաքացի։ 

Ըստ աղբյուրի, նախորդ օրվա ընթացքում երկրում հաստատվել է վարակի 165 նոր դեպք, ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է 59,072 հիվանդության դեպք։

Հաղորդվում է, որ ըստ վերջին տվյալների 121 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում,  78 հիվանդ  առողջացած դուրս է գրվել:

 

 

Placeholder
Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մեկ օրում 15 քաղաքացի է մահացել