Վրաստանի վարչապետ. Մենք պետք է վրացիներին սովորեցնենք հանգստանալ իրենց երկրում
Տնտեսություն
18:20 06/06/2020
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետ. Մենք պետք է վրացիներին սովորեցնենք հանգստանալ իրենց երկրում

Վրաստանի քաղաքացիները պետք է ընտելանան իրենց երկրում հանգստանալուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Ջորջ Գախարիան, փոխանցում է regnum.ru-ն։

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի քաղաքացիները սովորել են արտերկրում հանգստանալուն, բայց նրանց պետք է համոզել՝ հանգստանալ սեփական երկրում։

Նա շեշտել է, որ վրացիները պետք է իրենց գումարները ծախսեն իրենց իսկ երկրում, որպեսզի զարգացնեն երկրի տնտեսությունն ու զբոսաշրջության ոլորտը։

Ըստ վրաց վարչապետի, քանի դեռ քաղաքացիները հնարավորություն չունեն արձակուրդ մեկնելու այլ երկրներ փակ սահմանների պատճառով, նրանք պետք է արագ սովորեն ՝ բավարարվել ներքին տուրիզմով. «Դրանից հետո պետք է պատրաստվել արտասահմանից հյուրերի ընդունելությանը»։

Հիշեցնենք, որ Վրաստանում ներքին տուրիզմի արգելքը հանվում է հունիսի 15-ից: Հուլիսի 1-ից Թբիլիսին նախատեսում է սահմանները բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Placeholder
Վրաստանի վարչապետ. Մենք պետք է վրացիներին սովորեցնենք հանգստանալ իրենց երկրում