Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Տարածաշրջան
12:54 06/06/2020
Տարածաշրջան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր  դեպք: Տեղեկությունն այս մասին նշված է stopcov.ge կառավարության հատուկ վեբկայքում: Տվյալների համաձայն, Վրաստանում մինչ օրս հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսի 808 դեպք, որից ապաքինվել է 663-ը, իսկ մահացել՝ 13-ը:

1tv.ge-ն գրում է, որ սրա հետ մեկտեղ, բուժման նպատակով արտասահմանից Վրաստան է ժամանել 3 քաղաքացի: Կարանտինային ռեժիմում է գտնվում 2 955, իսկ ստացիոնար բուժում ստանում՝ 276 անձ:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, այսօր Վրաստանում հաստատված երեք կորոնավարակակրից երկուսը բեռնատար մեքենայի վարորդներ են, իսկ մյուս մեկը՝ կարանտինային գոտուց:

 

Placeholder
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք