Փաշինյանի տեղադրած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից
Կրթություն, գիտություն
11:40 06/06/2020
Հայաստան

Փաշինյանի տեղադրած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Սուրենավանի դպրոցի տնօրենը խիստ նկատողություն է ստացել, իսկ ուսուցչուհիներից մեկն ազատվել է աշխատանքից։

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն եմ հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գ.Սարգսյանը։

Նա տեղադրել է նաև լուսանկար։ 

Placeholder
Փաշինյանի տեղադրած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից