Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 547 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 7 հիվանդ։ Մեկ օրվա ընթացքում առողջացել է 207 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 259-ը` մահվան ելքով, որից 69-ը՝ ըստ ԱՆ-ի, այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 66674 թեստավորում: