Շփման գծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են
Քաղաքական
12:08 06/06/2020
ԼՂՀ

Շփման գծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին՝  շարունակելով  վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 600 կրակոց:

 

Placeholder
Շփման գծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են