Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
Քաղաքական
12:26 06/06/2020
ԼՂՀ

Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը բարձր է գնահատել վարչության աշխատանքը հանրապետության ներքին և արտաքին անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ բոլոր խնդիրները մշտապես գտնվելու են պետության ուշադրության կենտրոնում:
Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև հատուկ նշանակության ստորաբաժանման տարածքում, ծանոթացել ծառայության պայմաններին:

Placeholder
Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն