Որոնք են Անգլիայի ամենածախսատար ֆուտբոլային ակումբները
Աշխարհում
10:44 08/06/2020
Աշխարհ

Որոնք են Անգլիայի ամենածախսատար ֆուտբոլային ակումբները

«Sunday World»-ի լրագրող Կևին Պալմերն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների վերջին հինգ տարվա վարկանիշային ցուցակը՝ զուտ ծախսերի առումով, փոխանցում է  «Գազետա.ռու»-ն։

Լրագրողի հրապարակման համաձայն, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի  ամենաշատ գումար վատնող ակումբն է։ «Քաղաքաբնակների» ծախսերը կազմել են 601 միլիոն ֆունտ:

Երկրորդ տեղում է մանչունյան ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 484 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ Լոնդոնի «Արսենալը» եզրափակում է լավագույն եռյակը՝ 267 միլիոն ֆունտով:

Միևնույն ժամանակ, ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Լիվերպուլը» վերջին 5 տարվա ընթացքում ծախսել է ընդամենը 107 միլիոն ֆունտ ստերլինգ, և Անգլիայի ակումբների շրջանում 14-րդ տեղում է:

 

Placeholder
Որոնք են Անգլիայի ամենածախսատար ֆուտբոլային ակումբները