Արգիշտի Կիվիրյան. «Աչքիս սրանց վերջում պատի տակ են գնդակահարելու»
Քաղաքական
09:23 08/06/2020
Հայաստան

Արգիշտի Կիվիրյան. «Աչքիս սրանց վերջում պատի տակ են գնդակահարելու»

«Աչքիս սրանց վերջում պատի տակ են գնդակահարելու»,-ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել փաստաբան Արգիշտի Կիվիրյանը՝ արձագանքելով այն հրապարակմանը, ըստ որի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիվանդանոցներին արգելում է ընդունել կորոնավիրուսով հիվանդներին։

168.am-ը գրում է, որ Հայաստանի մարզային և Երևանում գործող որոշ բժշկական կենտրոններ դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն՝ նշելով, որ իրենք ունեն covid-19 վիրուսով վարակված հիվանդների ընդունելու ներուժ և պատրաստակամություն, մինչդեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մերժել է այդ առաջարկը և արգելել է այդ հիվանդանոցներին ընդունել կորոնավիրուսով հիվանդների։

Մեր տեղեկություններով՝ այդ հիվանդանոցների թվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Արամյանց» բժշկական կենտրոնը, Վեդիի հիվանդանոցը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախարար Թորոսյանը կորոնավիրուսի բուժման թույլտվություն է տվել միայն իր ընկերների ղեկավարած բուժկենտրոններին՝ այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոնին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին, Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ հատատած «Աստղիկ» ԲԿ-ին:

«Իսկ պատճառն այն է, որ կորոնավիրուսի անվան տակ բուժկենտրոնների համար առանց մրցույթի միլիարդների գնումներ են արվում, որոնցից գոյացած ատկատները կիսվում են Թորոյանի ու նրա մերձավոր շրջապատի միջև»,-գրում է աղբյուրը։

Placeholder