Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է
Իրավունք
15:02 08/06/2020
Հայաստան

Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է։ Նրա փաստաբան Գեորգի Մելիքյանի փոխանցմամբ, արդարացման դատական ակտը կայացվել է 05.06.2020 թվականին և շուտով հասանելի կդառնա։

Ֆեյսբուքյան իր էջում նա կես կատակ-կես լուրջ գրել է. 

«Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։

Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»։

Հիշեցնեք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝  պաշտոնական կեղծիք կատարելու հատկանիշով։ 

Անցած տարվա հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը ժամանակավորապես կասեցրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկել էին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը:

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումները սկսկեցին, երբ նա կալանքից ազատ արձակեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ քրեական գործը կասեցրեց և ուղարկեց Սահմանադրական դատարան։ Հիշեցնենք, որ հարյուրից ավելի փաստաբան պատրաստակամություն էր հայտնել պաշտպանելու դատավորի շահերը։

 

 

Placeholder