Ըստ վերլուծությունների՝ կարանտինի ընթացքում 88%-ով աճել է ֆիզիկական վարժություններով զբաղվողների թիվը
Աշխարհում
17:26 08/06/2020
Աշխարհ

Ըստ վերլուծությունների՝ կարանտինի ընթացքում 88%-ով աճել է ֆիզիկական վարժություններով զբաղվողների թիվը

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան, կազմակերպության անդամ 214 ֆեդերացիաների հետ, առցանց քննարկել է  մարզաձևի զարգացման նոր ռազմավարական ծրագիրը, կորոնավիրուսի  համավարկին առնչվող առողջապահական  առաջարկությունները, մարզիկների վերապատրաստման և մրցումներին վերադառնալու, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի գործընթացին վերաբերող հարցեր։

Ըստ ՀԱՕԿ-ի, նոր ճանապարհային քարտեզը թույլ կտա  համախմբել շահագրգիռ կողմերին և որոշ նորարարական ու ստեղծագործական գաղափարներով  նպաստել մարզաձևի առաջընթացին։
«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարանտինի ընթացքում 88 տոկոսով աճել է ֆիզիկական վարժություններով զբաղվողների թիվը։ Բնակչությունն  առավելապես զբաղվել է  վազքով և քայլքով։

Պետք է ոգեշնչել այդ  մարդկանց, որպեսզի նրանք շարունակեն   ձեռք բերած սովորությունները,-  ասել է աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Կոեն։

Placeholder