Հայաստանը COVID-19-ի անվտանգության վարկանիշային ցանկում 200 երկրներից հայտնվել է 81-րդ հորիզոնականում
Օրվա թեմա
12:54 08/06/2020

Հայաստանը COVID-19-ի անվտանգության վարկանիշային ցանկում 200 երկրներից հայտնվել է 81-րդ հորիզոնականում

«Deep Knowledge Group» շահույթ չհետապնդող ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների կոնսորցիումն ուսումնասիրել ու կազմել է երկրների  COVID-19-ի անվտանգության վարկանիշային ցանկ։ Ուսումնասիրվել են 200 երկրներ, որոք դասակարգվել են կորոնավիրուսային անվտանգության չորս մակարդակներում՝ առաջինն ամենաանվտանգն է, 4-րդը՝ ամենավտանգավորը։

Բուրգի գագաթում են հայտնվել 20 երկրներ, որը գլխավորում է Շվեյցարիան, երկրորդ տեղում է Գերմանիան, ապա Իսրայելը։

Դասակարգման մեջ Հայաստանտ հայտնվել է բուրգի 3-րդ մակարդակում ու 200 երկրների շարքում զբաղեցնում է 81-րդ տեղը։ Հայաստանի ընդհանուր միավորները եղել է 484, որում հաշվի է առնվում կարանտինի արդյունավետությունը, Կառավարության կողմից ռիսկային մենեջմոնտի արդյունավետությունը, վարակի մոնիտորինգն ու որոշումը, առողջապահության պատրաստվածությունը։

Միացյալ Նահանգները,  Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան ևս դասվել են երրորդ հորիզոնականում։

Հարավային Սուդանը պաշտոնապես աշխարհի ամենավտանգավոր երկիրն է կորոնավիրուսային ինֆեկցիաների համար:

Նշվում է, որ հաշվի են առնվել այն միջոցառումները, որոնք կատարվել են երկրում՝ վիրուսի   տարածման դադարեցման համար, ինչպես նաև երկրի բժշկական համակարգի հիմքում ընկած որակը։ Դասակարգման աստիճանակարգման համար կարևոր է եղել նաև երկրի տնտեսության կայունությունը:

Placeholder
Հայաստանը COVID-19-ի անվտանգության վարկանիշային ցանկում 200 երկրներից հայտնվել է 81-րդ հորիզոնականում