Փաշինյանն ու ընտանիքի անդամներն առողջացել են
Քաղաքական
14:08 08/06/2020
Հայաստան

Փաշինյանն ու ընտանիքի անդամներն առողջացել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ.

Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»։ 

Ն. Փաշինյանը հունիսի 1-ին էր հայտարարել, որ իր և ընտանիքի անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուս։ 

Placeholder
Փաշինյանն ու ընտանիքի անդամներն առողջացել են