Կորոնավիրուսի պատճառով Նիդեռլանդներում ոչնչացնում են ջրաքիսներին
Հասարակություն
10:03 08/06/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի պատճառով Նիդեռլանդներում ոչնչացնում են ջրաքիսներին

Նիդեռլանդների ֆերմաներից մեկում ոչնչացրել են 1,5 հազար ջրաքիս ու դրանց ձագերին։ Ավելի վաղ Հյուսիսային Բրաբանտ շրջանում արձանագրվել էր այդ կենդանուց մարդուն վարակի փոխանցման առաջին դեպքը։ Կառավարությունը կարգադրել է ընդհանուր առմամբ ոչնչացնել 10 միլիոն կենդանին, իսկ 10 տնտեսությունների վնասները կփոխհատուցեն։

«Այդ կենդանիները հիվանդ են։ Դրանց սպանում են, այնուհետև հատուկ ընկերությունը վերացնում է դիերը։ Մենք պետք է կանխենք վարակի տարածումը»,- Եվրանյուզի հաղորդմամբ, նշել է սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության վարչության ներկայացուցիչ Բեննո Բրյուգինգը։

Ավելի վաղ կենդանիների իրավունքների պաշտպանները փորձել էին դատարանի միջոցով խանգարել այս գործընթացին, սակայն ապարդյուն։ 2024 թվականից Նիդեռլանդներում կարգելվի ջրաքիսների արդյունաբերական բուծումը։
 

 

Placeholder
Կորոնավիրուսի պատճառով Նիդեռլանդներում ոչնչացնում են ջրաքիսներին