Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը
Մշակույթ
09:42 08/06/2020
Աշխարհ

Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը

82 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շերբատյուկը:

«Մարդ, որը հանճարեղ ստեղծարարի թե կողակիցն էր, թե կյանքի ընկերն ու զինակիցը: Մարդ, որը մշտապես բարձր պահեց Սերգեյ Փարաջանովի մեծ արվեստի համարումը, Վարպետի անունն ու հիշատակը»,- նշված  է  Կինեմատոգրաֆիստների միության էջում։

Սերգեյ Փարաջանովն ու Սվետլանան միասին ապրել են 1956-1962 թվականներին։ Սվետլանա Շերբատյուկը ամուսանցել է 16 տարեկանում։ Նրանց որդին՝ Սուրեն Փարաջանովը, ծնվել է 1958 թվականին։

analitikaua.net-ի հաղորդմամբ,  Սվետլանա Շերբատյուկը մասնագիտությամբ թարգմանչուհի է եղել։

Placeholder
Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը