Պաատա Իմնաձե․ Ստացվել է Հայաստանին օգնելու առաջարկը, ընթանում են բանակցություններ
Քաղաքական
16:49 08/06/2020
Տարածաշրջան

Պաատա Իմնաձե․ Ստացվել է Հայաստանին օգնելու առաջարկը, ընթանում են բանակցություններ

Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում կորոնավիրուսի կապակցությամբ Հայաստանին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Իմնաձեն, Հայաստանին օգնության առաջարկն արդեն ստացվել է:

«Բանակցությունները շարունակվում են: Ինչպես գիտեք, մեզանից  է առաջարկը եղել, այս ամենը կլինեն բանակցությունների թեմա», - ասել է Իմնաձեն:

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ինտենսիվ հաղորդակցություն կա կորոնավիրուսի խնդրի վերաբերյալ:

Placeholder
Պաատա Իմնաձե․ Ստացվել է Հայաստանին օգնելու առաջարկը, ընթանում են բանակցություններ