Ըստ կանխատեսումների՝ մինչև օգոստոս ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը կհասնի 145 հազարի
Աշխարհում
14:55 09/06/2020
Աշխարհ

Ըստ կանխատեսումների՝ մինչև օգոստոս ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը կհասնի 145 հազարի

Օգոստոսին ԱՄՆ-ում COVID-19-ով մահվան դեպքերի թիվը կարող է հասնել 145,7 հազար մարդու: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, նման կանխատեսում է արել Վաշինգտոնի համալսարանը:

Ըստ աղբյուրի, սա 5 հազարով գերազանցում է նախորդ կանխատեսումը:

Ամերիկայի Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհերի թիվը 111, 007 է,  վարակվել է 1 մլն 961 հազար 185 մարդ։

Համալսարանից հայտնում են, որ երեքշաբթի օրվա դրությամբ COVID-19-ից աշխարհում մահացել է 406,540  մարդ և վարակվել 7 մլն 119 հազար 454-ը:

Placeholder
Ըստ կանխատեսումների՝ մինչև օգոստոս ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը կհասնի 145 հազարի