Սաուդյան Արաբիան մտադիր է հատուկ թանգարան կառուցել դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի համար
Մշակույթ
19:37 09/06/2020
Աշխարհ

Սաուդյան Արաբիան մտադիր է հատուկ թանգարան կառուցել դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի համար

Սաուդյան Արաբիան նախատեսում է կառուցել հատուկ թանգարան, որտեղ կցուցադրվի Վերածննդի հայտնի նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը։ Այս մասին գրում է artguide.com կայքը հղում անելով Wall Street Journal-ին։

«Աշխարհի փրկիչը» կտավը ստեղծվել է մոտ 1500 թվականին։ Գրեթե հինգ դար այն հանրությանը չէր ցուցադրվել և համարվել էր կորած։ Միայն 2011-ին «Աշխարհի փրկիչը» առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում, իսկ վեց տարի անց Christie’s  աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 450 միլիոն դոլարով և այդ ժամանակվանից համարվում է ամենաթանկ կտավը։ Այնուհետև հայտնի է դարձել, որ կտավը գնել է Սաուդյան արքայազն  Մուհամեդ բին Սալմանը։

Նախապես ծրագրված էր նկարը ցուցադրել սաուդյան Էլ-Ուլա շրջանում կառուցվող  մեծ մշակութային կենտրոնում։ Չնայած նավթի գների անկմանը, Սաուդյան Արաբիան հայտարարել է մշակույթի և  արվեստի ոլորտում  միլիարդավոր դոլարների  ծրագրի մասին, այդ թվում 12  գեղարվեստական ինստիտուտներ։

Placeholder
Սաուդյան Արաբիան մտադիր է հատուկ թանգարան կառուցել դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի համար