Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան  ավելի քան 11,6 միլիոն դոլար կհատկացնի բոլոր երկրների  ԱՕԿ-ներին
Սպորտ
20:21 09/06/2020
Աշխարհ

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան ավելի քան 11,6 միլիոն դոլար կհատկացնի բոլոր երկրների ԱՕԿ-ներին

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան  ավելի քան 11,6 միլիոն դոլար կհատկացնի բոլոր երկրների  ԱՕԿ-ներին՝  համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական  ճգնաժամի և  Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստության ծախսերի համար։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Կազմակերպության հիմնադրամը գումար կտարամադրի  մայրցամաքային հինգ ասոցիացիաներին, որոնք էլ  համապատասխանաբար բաշխում կկատարեն։ Գործընթացի վերահսկումը կիրականացնեն աուդիտորները: Իրենց հերթին ԱՕԿ-ները միջոցների օգտագործման մասին   կներկայացնեն  հաշվետվություններ։

Placeholder