Հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի
Սպորտ
18:29 09/06/2020
Աշխարհ

Հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը մյուս խաղաշրջանից լեգիոներ չի համարի Հայաստանից, Ղազախստանից և Ղրղզստանից ֆուտբոլիստներին: sport.ru-ի հաղորդմամբ, աղբյուրի տվյալներով, համապատասխան որոշումը կընդունվի այսօր ՌՖՄ գործկոմի նիստում, որը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով:

Որոշումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը Եվրասիական տնտեսական միության անդամ են, այսինքն ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում:  Նախկինում բելառուսցի ֆուտբոլիստներն արդեն դադարել էին համարվել լեգեոներներ:

Placeholder
Հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի