Մարդու իրավունքների պաշտպանության համար պետությունը նախորդ տարի 513 մլն դրամ է ծախսել
Իրավունք
10:34 09/06/2020
Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանության համար պետությունը նախորդ տարի 513 մլն դրամ է ծախսել

Մեկնարկել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

Նիստի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին 2019 թվականի պետական բյուջեից հատկացվել է 513 մլն դրամ գումար, և այն օգտագործվել է բոլոր այն միջոցառումների և բյուջետային ծրագրերի կազմակերպման համար, որոնք պետք է ֆինանսավորվեին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից։

Նախարարը հիշեցրեց նաև, որ 2018 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին տրամադրվել էր 412 մլն դրամ։

«2019  թվականի պետական բյուջեն կազմվել է ծրագրային ձևաչափով և, ըստ էության, ենթադրվում է՝ քննարկումների ծանրության կենտրոնը ոչ թե ֆինանսական միջոցների օգտագործումն է, այլ այդ միջոցների օգտագործմամբ արձանագրված արդյունքները»,- տեղեկացրեց Ա. Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, հաշվետու տարում  երկու բյուջետային ծրագրերի շրջանում նախատեսված է եղել 14 միջոցառում, ինչն ամբողջությամբ իրականացվել է  մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից։

Placeholder
Մարդու իրավունքների պաշտպանության համար պետությունը նախորդ տարի 513 մլն դրամ է ծախսել