Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է երկար ժամանակով մնալ «Ռոմա»-ում
Աշխարհում
09:06 09/06/2020
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է երկար ժամանակով մնալ «Ռոմա»-ում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հույս ունի մնալ «Ռոմա»-ում։

«Կցանկանայի ելույթ ունենալ «Ռոմա»-ում ոչ միայն հաջորդ մրցաշրջանում, նաև առաջիկա տարիներին։ Ես նախկինի պես պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ, այստեղ ամեն ինչ կախված է ակումբների միջև պայմանավորվածությունից։

Իհարկե, եթե չստացվի մնալ «Ռոմա»-ում, ապա կվերադառնամ «Արսենալ»,- soccernews.ru-ի հաղորդմամբ, Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Goal կայքը։

Նա նշել է, որ շարունակում է մարզվել, կտեսնեն, թե ինչ կլինի։

«Ես չեմ բողոքում, ֆուտբոլային կյանքն այնպիսին է, որ դու պետք է պատրաստ լինես ամեն ինչի»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։

 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է երկար ժամանակով մնալ «Ռոմա»-ում