Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է նկատվում.Փաշինյան
Քաղաքական
18:10 09/06/2020
Հայաստան

Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է նկատվում.Փաշինյան

Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է նկատվում: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ կոչ անելով չկորցնել զգոնությունը՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:

«Հաճախ  դեպքեր ենք ունենում, երբ համաճարակի բռնկում է տեղի ունենում թաղման և հուղարկավորության արարողություններում: Եվ մենք շատ կարևոր ենք համարում,որ   հուղարկավորության  և հոգեհանգստի  արարարողությունների   իրականացումն ուղեկցվեն պարետատան կանոններին համապատասխան: Ինչպես  նաև ամուսնության արարողությունները չուղեկցվեն համաճարակային  այս  շրջանում պարետատան կանոնների խախտմամբ»,-ասաց  Փաշինյանը:

Վարչապետն առաջարկում է, որ բոլոր սգակիր և հարսանյաց արարողություն ունեցող ընտանիքերը համագործակցեն ՏԻՄ-ի և   ոստիկանության հետ , որպեսզի  կարողանան  հասնել հակահամաճարակային  կանոնների պահպանման մաքսիմալ էֆեկտիվության:

Placeholder
Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է նկատվում.Փաշինյան