ՄԻԵԴ-ը հանդես է եկել ՀՀ նախկին նախագահի օգտին․ Вести.Ru
Իրավունք
13:57 09/06/2020

ՄԻԵԴ-ը հանդես է եկել ՀՀ նախկին նախագահի օգտին․ Вести.Ru

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պատասխանել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքներին: Դատարանը նշել է, որ օրենսդրությունը փոխվել է, և Քոչարյանին  ցանկանում են դատել ավելի խիստ հոդվածով, որը շատ ավելի ուշ է ներկայացվել, ինչն անընդունելի է: Այս մասին գրում է Вести.Ru-ն։

Ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է Երևանում 2018թ-ի հուլիսին: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ 2008թ-ի բողոքի ցույցերը ցրելու պատճառով։ Անցյալ տարվա մայիսին ՀՀ նախկին նախագահը ազատ էր արձակվել, բայց արդեն հունիսին Վերաքննիչ դատարանը նոր ձերբակալման որոշում էր կայացրել։

Ինքը`Քոչարյանը, մեղադրանքը համարել է շինծու և խոսում է քաղաքական հետապնդման մասին: Այժմ ՀՀ նախկին նախագահը գտնվում է Երևանի հիվանդանոցում, որտեղ վիրահատությունից հետո բուժում է անցնում:

Placeholder
ՄԻԵԴ-ը հանդես է եկել ՀՀ նախկին նախագահի օգտին․ Вести.Ru