Աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել. բժիշկ
Օրվա թեմա
19:07 10/06/2020
Հայաստան

Աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել. բժիշկ

Նոր կորոնավիրուսով վարակվածները մեծամասամբ ունեն ուղեկցող հիվանդություններ, ինչպիսին են սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը և այլն։ Խոսելով Հայաստանում  համավարակով պայմանավորված վիճակի ընթացքից՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը:

«Կորոնավիրուսային վարակը բարդացնում է նման հիվանդների բնականոն վիճակը: Վերջին շրջանում ծարահեղ ծանր և ծանր հիվանդների աճի միտում նկատվեց և հիվանդանոցն ավելի ծանրաբեռնված սկսեց աշխատել:Հիվանդն ընդունվում է հիվանդանոց՝  շնչահեղձության, օդի պակասի  և տագնապի զգացողությամբ, ինչը հիվանդների մոտ հիվանդության զարգացման ընթացքը դարձնում է  անկառավարելի: Աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել»,- նշեց Պետրոս Մանուկյանը:

Բժշկի խոսքով՝ հիվանդությունն ընթանում է անկառավարելի ընթացքով: Հետևաբար, քանի դեռ աշխարհում չկան հստակ բուժման մեխանիզմներ և պատվաստանյութ, միակ ճանապարհը կանխարգելումն է:

Այս համատեքստում ռազմական բժիշկը քաղաքացիների հորդորեց կատարել պարետատան ցուցումները:

Placeholder
Աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել. բժիշկ