Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտակարգ դրության պայմաններում պարետ նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է.
«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի, պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության արդյունքում: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն։
Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին:
Հանգչեք խաղաղությամբ»։
Նրա քրոջ որդին՝ Արամ Նիգիյանը գրել է.
«Գիտեմ, որ քեռուս սիրող և հարգող մարդիկ շատ են, բայց պետք է խնդրեմ, ելնելով ստեղծված իրավիճակից, ըմբռնումով մոտենալ և զերծ մնալ մարդկային կուտակումներից։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողակարգին ներկա կլինենք միայն մենք՝ ընտանիքի անդամները։
Առողջություն բոլորիս»։