Շումախերը կրկին վիրահատվելու է
Աշխարհում
18:00 10/06/2020
Աշխարհ

Շումախերը կրկին վիրահատվելու է

«Ֆորմուլա 1» դասի աշխարհի յոթակի չեմպիոն, արշավորդ գերմանացի Միխայել Շումախերը ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի։ Վիրահատական միջամտությունն ուղղված է լինելու Շումախերի նյարդային համակարգի վերականգնմանը։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը՝ հղում անելով Contro Copertina-ին։

Նախորդ տարվա սեպտեմբերին Շումախերը տեղափոխվել էր Փարիզի հիվանդանոցներից մեկը։ Արշավորդի բուժման եղանակները անհայտ էին և հարազատները խնամքով թաքցնում էին:

Ըստ ինսայդերների, այն ժամանակ նրան առաջին անգամ փոխպատվաստվել էին ցողունային բջիջներ։

Հիշեցնենք, որ Շումախերը դեռևս 2013-ին ֆրանսիական Ալպերում սահելիս ընկել էր ու գլխուղեղի վնասվածք ստացել: Երկար ժամանակ նա գտնվում էր կոմայի մեջ: 2014-ին նրան հիվանդանոցից տեղափոխել են տուն, որտեղ ստեղծված են նպաստավոր պայմաններ` վերականգնողական բուժում ստանալու համար:

Ներկա պահին Շումախերի հարազատները նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հայտնում։ 
 

Placeholder
Շումախերը կրկին վիրահատվելու է