Մանասյան. ԱԱԾ պետի ինստիտուտը թիվ 1 գործակալի ինստիտուտն է
Հասարակություն
14:32 10/06/2020
Հայաստան

Մանասյան. ԱԱԾ պետի ինստիտուտը թիվ 1 գործակալի ինստիտուտն է

Հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ ԱԱԾ պետ է նշանակվում անփորձ, անատամ մեկը, դա նշանակում է, որ պետության համար ամենավտանգավոր գործոններից մեկը հենց այդ պաշտոնն է։ Նշանակում է ԱԱԾ պետի ինստիտուտը թիվ 1 գործակալի ինստիտուտն է, որը սպասարկելու է ոչ թե պետության, այլ դրսի ուժերի շահերը։

Ասում են, երբ հեղափոխությունը նոր էր եղել, և իշխանության հանձնում-ընդունում էր տեղի ունենում, մի քննարկման մեջ հայտնվում են Նիկոլն ու Կուտոյանը, որտեղ Նիկոլը, Կուտոյանի ներկայությունը առանձնակի չի կարևորում։

Երբ Կուտոյանը իր մասնագիտական ունակությունները շեշտադրելու համար ասում է.
- Ես պրոֆեսիոնալ եմ, Ես կադրային սպա եմ։

Նիկոլը պատասխանում է.
-Բա որ Դու պրոֆեսիոնալ ես, Ես հիմա պետության լիդերի պաշտոնում ի՞նչ գործ ունեմ»։

Placeholder