Միխայիլ Եֆրեմովը տնային կալանքի տակ է
Մշակույթ
14:35 10/06/2020
Աշխարհ

Միխայիլ Եֆրեմովը տնային կալանքի տակ է

Խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովը տնային կալանքի տակ է։ Ռիա նովոստին գրում է, որ դատարանի որոշմամբ դերասանին արգելվել է լքել բնակության վայրը, օգտվել կապի միջոցներից և համացանցից, ուղարկել հաղորդագրություններ: Բացի այդ Եֆրեմովը կարող է շփվել միայն մերձավոր ազգականների, քննիչների, փաստաբանների և քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ: Այս մասին հայտնել է Մոսկվայի քրեակատարակողական ծառայության մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Ցիգանկովը:

Նա հավելել է, որ դերասանի նկատմամբ կկիրառվեն հսկողության տեխնիկական միջոցներ:

Նշենք, որ հունիսի 8-ի գիշերը Մոսկվայում  Եֆրեմովը Գրանդ Չերոկիով դուրս էր եկել հանդիպակաց  գոտի և բախվել ֆուրգոնի։ Ավելի ուշ  ֆուրգոնի վարորդը հիվանդանոցում մահացել է։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին նա եղել է ոչ սթափ վիճակում։ Եֆրեմովի դեմ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: 

Placeholder