Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Յուվենտուսից»
Աշխարհում
18:47 10/06/2020
Աշխարհ

Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Յուվենտուսից»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին Թվիթերում գրել է լրագրող և ինսայդեր Պետրո Բալցանոն։

«Ես հաստատում եմ ասվածը. մրցաշրջանի վերջում Ռոնալդուի և «Յուվենտուսի» ճանապարհները կարող են բաժանվել։ Ուզում եմ ասել, որ սրանք  ընդամենը խոսակցություններ են, այլ ոչ թե հստակ նորություններ, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,- գրել է Բալցանոն։

35-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Սերիա А-ում 22  խաղի է մասնակցել, 21 գոլի հեղինակ է, 3 գոլային փոխանցման։ Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչև 2022 թվականն է։

Placeholder