Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին
Մշակույթ
19:00 10/06/2020
Աշխարհ

Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը և մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները տեսակապի միջոցով զրուցել  են «Պեկին-2022» կազմկոմիտեի  անդամների հետ։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Նշվում է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ Օլիմպիական ավանը, սահնակային սպորտի, բոբսլեյի և լեռնադահուկային սպորտի ազգային կենտրոնը պատրաստ կլինի տարեվերջին։ Ընդհանուր առմամբ, բարձր  գնահատական է տրվել ձմեռային 24-րդ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչների աշխատանքին։

Վերջին  ամիսներին  Չինաստանը  հայտնվել էր բարդ  իրավիճակում։ Այժմ  զգալի բարելավում կա երկրում և կազմկոմիտեն վերադարձել է բնականոն աշխատանքի։

Ասվել է, որ  կորոնավիրուսի խնդիրների լուծման համար ավելի կամրապնդվեն կապերն ու համագործակցությունը ՄՕԿ-ի շահառուների հետ: Շարունակական և մանրակրկիտ դիտարկում կանցկացվի, վերլուծության կենթարկվեն ռազմավարական ծրագրերը, ընդհանուր վիճակի  կայունացման  և  խաղերի  ընթացքում հնարավոր ռիսկերի  արագ արձագանքման համար:
Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում նախատեսված են 2022թ․ փետրվարի 4 -20-ը։

Placeholder
Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին