10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:08 10/06/2020
Հայաստան

10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել

Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 428 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 13 հիվանդ, որից 3-ը, ըստ ԱՆ-ի, «այլ հիվանդությունների պատճառով։

Մեկ օրվա ընթացքում առողջացել է 775 մարդ։

Առողջապահության նախարարությունից  մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ըստ ԱՆ-ի, նախորդ օրն արձանագրվել է «մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է»:

Այսպիսով, հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 304-ը` մահվան ելքով, որից 77-ը, ըստ ԱՆ-ի, «այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում:

Placeholder
10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել