«Հրապարակ». ՀՀ վարչապետն ու տեսախցիկները չեն կարողացել արձանագրել հիասթափություն
Օրվա մամուլ
09:59 10/06/2020
Հայաստան

«Հրապարակ». ՀՀ վարչապետն ու տեսախցիկները չեն կարողացել արձանագրել հիասթափություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին անձամբ է տարել և ներկայացրել աշխատակազմերին. ԶՈՒ սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին, ոստիկանության ղեկավար կազմին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ԱԱԾ ղեկավար կազմին՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

Նկատենք, որ, ի բարեբախտություն անձնակազմերի, կորոնավիրուսի շնորհիվ նրանք բոլորը դիմակներով են եղել, և ՀՀ վարչապետն ու տեսախցիկները չեն կարողացել արձանագրել այն հիասթափությունն ու վրդովմունքը, որն այսօր տիրում է ուժային կառույցներում՝ նոր ղեկավարների նշանակումների առիթով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Հրապարակ». ՀՀ վարչապետն ու տեսախցիկները չեն կարողացել արձանագրել հիասթափություն