Լիտվան բժիշկների ու փորձագետների խումբ կգործուղի Հայաստան
Աշխարհում
16:05 10/06/2020

Լիտվան բժիշկների ու փորձագետների խումբ կգործուղի Հայաստան

Լիտվան բժիշկներից ու փորձագետներից կազմված խումբ կուղարկի Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարին։ Այս մասին տեղեկացրել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը թվիթերի իր միկրոբլոգում։

«Հայաստանը շարունակում է ինտենսիվ պայքարը կորոնավիրուսի դեմ։ Լիտվան շարունակում է աջակցել հայաստանցի ընկերներին։ Այսօր Լիտվիայի կառավարությունը որոշեց բժիշկներից ու փորձագետներից կազմված խումբ գործուղել Հայաստան՝ պայքարելու Covid19-ի դեմ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ տարբեր գործիչներ իշխանություններին առաջարկել էին դիմել միջազգային հանրությանը օգնության խնդրանքով։

Հարցին, պատրաստվում է ԱՆ-ն դիմել այլ երկրների՝ մասնագետներ Հայաստան ուղարկելու խնդրանքով, նախարարությունից պատասխանել էին.

«Մենք միշտ մեր բոլոր գործըներների հետ համագործակցում ենք և միջազգային կազմակերպությունների և երկրների հետ»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանը մտադիր է Հայաստանին տրամադրել ախտահանման խցիկներ։

Placeholder
Լիտվան բժիշկների ու փորձագետների խումբ կգործուղի Հայաստան