Արցախում կորոնավիրուսով հիվանդ 2 պացիենտի վիճակը ծանր է
Առողջություն
11:30 10/06/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսով հիվանդ 2 պացիենտի վիճակը ծանր է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին: Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:

 Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է:

Placeholder
Արցախում կորոնավիրուսով հիվանդ 2 պացիենտի վիճակը ծանր է